Հնդկաստանի Ուտարակհանդ նահանգում սառցադաշտ է փլուզվել, որի հետևանքով 7 մարդ մահացել է, 125 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնում է India Today-ը ՝ փետրվարի 7-ին ։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-9-ին։
Հսկայական սառցե զանգվածները հեղեղումներ են առաջացրել նահանգի բարձրլեռնային շրջաններում:
Ջրհեղեղի պատճառով Ուտարակհանդի իշխանությունները տարհանել են այն բնակիչներին, որոնք գտնվում են հիդրոէլեկտրակայանից ցածր գետի ափերին, իսկ Շրինագար, Ռիշիկեշ և Հարիդվար քաղաքներում ամբարտակները ջրի արտակարգ արտահոսք են իրականացրել հետագա վնասները թույլ չտալու համար:
Ըստ նախնական տվյալների ՝ զոհվել կարող էին 100-150 մարդ։
Դհաուլի Գանգա գետի վրա մոլեգնող ջրհեղեղը, որը առաջացել է սառցադաշտից դուրս գալու պատճառով, ավերել է Ջոշիմաթհ-Մալարի կամուրջը, որն օգտագործվել է հնդիկ զինծառայողների կողմից սահմանամերձ շրջաններ անցնելու համար: