Փետրվարի 21-ին՝ ժամը 13:33-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի մուտքում ծուխ է նկատվում։
Ինչպես տեղեկացին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:55-ին, մարվել՝ 13:58-ին։ Այրվել են 2-5-րդ հարկերի մալուխները և 3-րդ հարկի գազի հաշվիչները (2 հատ)։
Փրկարարները տարհանել են 8 քաղաքացու։