Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր և շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:25-ի սահմաններում, Բագրատունյաց պողոտայում բախվել են Kia, 2 Mercedes և Renault Logan մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով՝ ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 5 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են հիվանդանոցներ:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes-ներից մեկը ու Kia-ն ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված են եղել: