Երեկ կողոպտել են Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տունը։ Այս մասին տեղեկանում ենք Սիսական ջոկատի Facebook-յան էջից։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․
«Թուրքանման հայերը կողոպտել են Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տունը։ Նրանք ջարդել են ամեն ինչ և տարել են առաջին Արցախյան պատերազմի ռազմական շքանշանները: Եվ տարել են ոչ միայն նրա, այլև նրա զոհված եղբոր` Աղվան Մինասյանի շքանշանները»։