Ֆուտբոլի ՊՖԼ «Знамя Труда»-ի երիտասարդական թիմի ֆուտբոլիստը մահացել է Օրեխովո-Զուևոյում կայացած խաղի ժամանակ։
Ողբերգությունը տեղի է ունեցել «Տորպեդո» մարզադաշտում ապրիլի 4-ին, երբ թիմը խաղում էր Էլեկտրոգորսկից ժամանած թիմի հետ։ Հանդիպման ընթացքում Նիկիտա Սիդորովը վատ է զգացել։ Ըստ որոշ տվյալների ՝ նա մահացել է գրեթե ակնթարթորեն ՝ չհասցնելով սպասել բժիշկների օգնությանը։ Նախնական ախտորոշումը՝ ուղեղի անոթների անևրիզմա։
Սա առաջին դժբախտ դեպքը չէ «Знамя Труда»-ի ֆուտբոլիստների հետ։ 2021-ի հուլիսին թիմի մարզումներից մեկում կայծակը հարվածել է երիտասարդ դարպասապահ Իվան Զաբորովսկուն, ֆուտբոլիստը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում: Բարեբախտաբար, օրեր անց Զաբորովսկին դուրս է գրվել հիվանդանոցից:
«Знамя Труда»-ն դեռ կատարվածի վերաբերյալ հայտարարություն չի արել։