ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեսանյութեր է հրապարակել: Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է մեքենայի վարորդը մեքենայի տակ գցում փողոցում պառկած շանը:
Մեկ այլ տեսանյութում ակնհայտ է, որ, բարեբախտաբար, շունը կարողանում է քայլել և տեսանելի վնասվածքներ չունի:
«Կարծում եմ` ոստիկանության համար մեծ «նագրուզկա» չի լինի մեքենայի համարով տեղորոշել և գտնել էս սադիստին»,-գրել է պատգամավորը: