Եգիպտոսում ռելսերից գնացքի դուրս գալու հետևանքով զոհվել է 11, տուժել՝ 98 մարդ: Այս մասին հաղորդում է Արաբական Հանրապետության առողջապահության նախարարությունը:
«Առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ Կահիրե-Էլ-Մանսուր գնացքի վթարի հետևանքով զոհվել է 11 մարդ, 98-ը վիրավորվել են», – ասված է առողջապահության նախարարության հայտարարության մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գնացքը Էլ-Մանսուրա քաղաքից Կահիրե էր ուղևորվում։