Հունիսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի բնակիչ՝ 46-ամյա Արայիկ Ե․-ն իր վարած «Նիվա» մակնիշի առանց համարանիշի կոմբայնով Կողբ բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Ղիասի քար» կոչվող հանդամասում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է մեքենայի կառավարումը, կողաշրջվել և ընկել ձորը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Արայիկ Ե․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։