Հուլիսի 4-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մոտ 3000 քմ տարածքում իրականացնում է հրդեհաշիջման աշխատանքներ Արարատ քաղաքի աղբավայրում․ առկա են ծխացող օջախներ։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:
Հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են․ իրականացվում է հերթապահություն։
Հիշեցնենք, որ Հունիսի 30-ին, ժամը 21։03-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատ քաղաքի աղբավայրում։ Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել էր, որ մոտ 5000 քմ տարածքում այրվում է աղբ։ Հրդեհը մեկուսացվել էր հուլիսի 1-ին, ժամը 00։25-ին․ սահմանվել է հերթապահություն:
ԱԻՆ-ից նաև հայտնել են, որ հուլիսի 4-ին ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ հերթապահություն է իրականացնում Նուբարաշենի աղբավայրում․ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է քաղաքապետարանի 1 ջրատար։
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, ժամը 18։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։
Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Մոտ 4 հա տարածքում իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ։ Կան ծխացող օջախներ․ սահմանվել է հերթապահություն։