Երեկ՝ հուլիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 08:30-ի սահմաններում, ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկում քաղաքացին ինքնասպան է եղել:
Ինչպես հայտնում է աղբյուրը, ոստիկաններն ու քննիչները նշված տան լոգարանի առաստաղից՝ հակի թելով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 30-ամյա Արմեն Մ.-ի դին:
Դատաբժիշկը՝ զննելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: