«СиЛа» ավիաընկերության An-28 ինքնաթիռը շրջվել է Տոմսկի շրջանի ճահճային տարածքում՝ կտրուկ վայրէջքից հետո: Օդանավի հրամանատարը ոտքի կոտրվածք է ստացել, անձնակազմի մյուս 3 անդամները և 15 ուղևորները չեն տուժել. հաղորդում է vesti.ru-ն:
Ինչպես ավելի վաղ armeniatoday-ը տեղեկացրել էր, ինքնաթիռը ռադարներից անհետացել էր մեկնելուց մոտ 20 րոպե անց՝ Բակչարսկի շրջանում: Անձնակազմը կապի դուրս չէր եկել, այնուհետև միացել էր վթարային փարոսը:
Ինչպես ավելի ուշ պարզվել էր, օդաչուները արտակարգ վայրէջք էին կատարել անտառազերծ տարածքում. An-28- ը քթով հպվել է գետնին ու շրջվել:
Ինքնաթիռը և ինքնաթիռում գտնվողները հայտնաբերվել են ուղղաթիռի օգնությամբ, որն անմիջապես վայրէջք է կատարել մոտակայքում: Դեպքի վայր են ուղարկվել մի քանի ուղղթիռներ, որոնք ուղևորներին և անձնակազմին կհասցնեն Տոմսկ:
Ըստ նախնական տվյալների՝ հարկադիր վայրէջքի պատճառը շարժիչի անսարքությունն է եղել, չնայած անձնակազմը չի հայտնել օդանավի անսարքության մասին:
Նշվում է, որ ինքնաթիռը, թերևս, հնարավոր չէ վերականգնել: