Կամչատկայում «Ми-8» ուղղաթիռ է կործանվել Պետրոպավլովսկ-Կամչատսկի-Կուրիլյան լիճ երթուղու վրա: Այն ընկել է լիճը Կրոնոցկի բնության արգելոցի տարածքում։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։ Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ ժամը 10-ի սահմաններում։ Ութ ուղևոր ողջ է մնացել, երկուսը տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք: Մյուսները փնտրվում են, սակայն, հավանաբար, բոլորն էլ մահացել են։
Ուղղաթիռի 6 ուղևոր և անձնակազմի երկու անդամները կարողացել են դուրս գալ ուղղաթիռից և լողալ, նրանց փրկել են Կրոնոցկի բնության արգելոցի աշխատակիցները: Երկուսի վիճակը ծանր է. նրանք տեղափոխվել են Պետրոպավլովսկ-Կամչատսկի վերակենդանացման բաժանմունք:
Նշվում է, որ Կուրիլյան լճում ջրի ջերմաստիճանը 5-6 աստիճանից ոչ ավելի է, անհնար է երկար ողջ մնալ այնտեղ: