Օգոստոսի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 21:00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Չարենցի, Երևանյան և Ղազարյան փողոցների խաչմերուկում բախվել են Opel և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Արմենիա» և Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոններ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:
«Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորը՝ գիտակցության չգալով, մահացել է: