Անհայտ անձը կրակ է բացել ՌԴ Պերմի պետական համալսարանի մասնաշենքերից մեկում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Պերմում ոստիկանները բերման են ենթարկել համալսարանում կրակ բացած մի տղամարդու. ըստ նախնական տվյալների՝ կա 8 զոհ և 10 վիրավոր:
«Այսօր առավոտյան ոստիկանության հերթապահ վարչությունը հաղորդագրություն է ստացել, որ կրակոցների ձայներ են լսվում Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի տարածքում: Նախնական տեղեկություններով՝ կան զոհեր և վիրավորներ», – ասված է հաղորդագրության մեջ:
Ներքին գործերի նախարարությունից նշել են, որ անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկաններ և այլ իրավապահ մարմինների աշխատակիցներ: