Երեքշաբթի՝ սեպտեմբերի 21 -ին, Պերմի շրջանի համալսարանում տեղի ունեցած ողբերգության պատճառով սգո օր է հայտարարվել, հայտնում է նահանգապետի և շրջանի կառավարության կայքը:
Ինչպես հայտնում է ՌԴ ՔԿ -ն, սեպտեմբերի 20-ին ուսանողը կրակ է բացել Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանում՝ սպանելով ութ մարդու: ՌԴ առողջապահության նախարարության տվյալներով՝ 24 տուժածի բուժօգնություն է տրամադրվում: Կասկածյալը ձերբակալման ժամանակ դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին և վիրավորվել է:
«Պերմի պետական գիտահետազոտական համալսարանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ երեքշաբթի՝ սեպտեմբերի 21 -ին, սգո օր է հայտարարվել: Սգո օրը Ռուսաստանի Դաշնության պետական դրոշները և Պերմի երկրամասի դրոշները կիջեցվեն: Մշակութային հաստատություններին, հեռուստառադիոընկերություններին խորհուրդ է տրվում չեղյալ հայտարարել բոլոր ժամանցային միջոցառումներն ու հաղորդումները»,- ասված է հաղորդագրության մեջ: