Ղազախի շրջանում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս սպանվել է Խանլըգլար գյուղի բնակիչ Մամեդ Մարդանով Մամեդ օղլուն (ծնվ. 1988 թ.): Այդ մասին տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Հայաստանին սահմանակից Բալա Ջաֆարլի գյուղի տարածքում: Աղբյուրը մանրամասնում է, որ պայթյունը տեղի է ունեցել տրակտորով հերկելիս: