Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիկ, Եվրոպայի եռակի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գրառում է արել՝ իր խոսքն ուղղելով հայ ժողովրդին:
Նա, մասնավորապես, նշել է.
«Սիրելի՜ հայրենակիցներ,
2020 թվականին մեր ժողովուրդն ապրեց աղետալի ժամանակաշրջան, այն լի էր տառապանքով ու կորուստներով, բայց նաև հերոսապատումներով: Մեզ վրա հասած խորը ցավը անտրտունջ կրելով՝ պետք է շարունակենք ապրել, արարել, ստեղծագործել, կրթվել և հաղթել` հանուն մեր երկրի, հանուն մեր անմահացած հերոսների, հանուն ապագայի:
Մենք պարտադրված ենք ստեղծելու հզոր պետություն` միասնականությամբ և միակամությամբ, սիրով և հանդուրժողականությամբ: Թող նոր տարին լինի խաղաղության, համերաշխության և նվաճումների տարի: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: