Հայտնի բռնցաքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի փաստաբան Գոռ Սաղոյանը գրառում է արել, որում, մասնավորապե, նշված է․
«Ապօրինի քաղաքական հետապնդման հետևանքները. Իսրայել Հակոբկոխյանը երեկ սրտի կաթված է ստացել. Փառք Աստծուն, հիմա ամեն ինչ կարգին է»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով ձերբակալված 5 անձանց՝ «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանին, ռեժիսոր Արշակ Զաքարյանին, «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանին, ՊՆ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանին և Իսրայել Հակոբկոխյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մաս 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձ։ Ավելի ուշ սույն գործով ևս 4 անձ էր ազատ արձակվել:
Հավելենք նաև, որ վերոնշյալ բոլոր անձանց ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ, իսկ վարույթ իրականացնող մարմնի կալանքի միջնորդությունները մերժվել են։