Ես շատ էի վստահում մեր ֆուտբոլիստներին, բայց մենք գիտեինք, որ մեզ բարդ հանդիպում է սպասվում: Հայաստան-Ռումինիա խաղից ու Հայաստանի հավաքականի փայլուն հաղթանակից հետո իր ասուլիսի ժամանակ այս մասին նշեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:
«Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ապացուցեցին, որ իրենք զգում են, թե ինչ է նշանակում Հայաստանի հավաքականի մարզաշապիկը: Նրանք խաղացին մեծ նվիրվածությամբ, ջանք ու եռանդ չխնայեցին: Այս հաղաթանակը մեր երկրի հաղթանակն է: Թիմը դուրս եկավ իրոք հաղթանակելու համար»,-նշեց նա:
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման J խմբի երրորդ մրցափուլի Հայաստան-Ռումինիա խաղին Հայաստանը հավաքականը 3-2 հաշվով սեփական դաշտում հաղթանակ տարավ մրցակցին: Ավելի վաղ Հայաստանը սեփական հարկի տակ հաղթանակ տարավ Իսլանդիայի հավաքականին: Մինչ այս աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում մեր հավաքականը հաղթել էր նաև Լիխտենշտեյնին: