Կանանց ֆուտբոլի միջազգային մրցաշարը Հայաստանում կկայանա ապրիլի 8-ին։ Այն առաջինն է հանրապետությունում:
Այս մասին հաղորդվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) պաշտոնական կայքում:
Առաջնության բացման խաղում կանանց Հայաստանի ազգային հավաքականը պետք է մրցեր Լիբանանի ընտրանու հետ։ Վիզաների հետ կապված խնդիրների պատճառով Լիբանանի հավաքականի պատվիրակության ժամանումը Երևան հետաձգվել է։
Այդ իսկ պատճառով առաջին մրցափուլի Հայաստան-Լիբանան հանդիպումը ևս հետաձգվել է և կկայանա ապրիլի 8-ին՝ ժամը 13։00-ին, «Փյունիկ» մարզադաշտում։