Մոսկվայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցման վերջին օրը Հայաստանը կներկայացնի 3 ծանրորդ:
87+ քաշային կարգում իր ուժերը կփորձի Հայաստանը ներկայացնող Արփինե Դալալյանը:
Առաջին՝ պոկում վարժությունից հետո Արփինե Դալալյանը 95 կիլոգրամով զբաղեցնում է 6-րդ տեղը: