Մոսկվայում ավարտվեց Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը։ Մրցումային վերջին օրը հայ ծանրորդներից մեդալներ նվաճեցին Գոռ Մինասյանը և Վարազդատ Լալայանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
+109 կգ քաշային կարգում Մինասյանը երկրորդն էր երկամարտի 464 կգ արդյունքով, իսկ Լալայանը բրոնզե մեդալ նվաճեց երկամարտի 445 կգ-ով։ Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ վրացի Լաշա Տալախաձեն (485 կգ)։
Հիշեցնենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերջին օրը Հայաստանը կներկայացրեց 3 ծանրորդ: 87+ քաշային կարգում իր ուժերը փորձեց Հայաստանը ներկայացնող Արփինե Դալալյանը: Նա զբաղեցրեց 4-րդ տեղը: