Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը հարցազրույց է տվել FIFA.com-ին ու խոսել նաև Հայաստանի հավաքականի ներկայիս ուղու և հաջողությունների մասին:
«ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի մրցաշարին գրանցած առաջխաղացումը կատարված աշխատանքի պարգևն էր, բայց այն նաև անսպասելի էր, քանի որ մենք մրցում էինք այնպիսի որակյալ թիմերի հետ, ինչպիսիք են Վրաստանը և Հյուսիսային Մակեդոնիան: Հայաստանը պետք է հավատա կատարված աշխատանքին: Այս առաջխաղացումը FIFA 2022 ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական ընտրական խաղերի լավագույն նախերգանքն էր ինձ համար: Հայաստանը կատարյալ մեկնարկ ունեցավ՝ հաղթելով իր առաջին երեք խաղերը: Մենք ընտրական հանդիպումները սկսել ենք մեծ ոգևորությամբ և գիտակցում ենք, թե որքան ուժեղ է մեր թիմը։ Մենք լավ սկսեցինք և ամուր ենք կանգնած ենք»,-ասել է Կապառոսը՝ շեշտելով, որ ազգային հավաքականը խաղում է ուժեղ թիմերի հետ, ինչպիսիք են Ռումինիան, Իսլանդիան, Հյուսիսային Մակեդոնիան և Գերմանիան:
«Բայց մենք լի ենք հույսերով և ոչ ոք այն չի կարող խլել մեզնից, – ասել է Կապառոսը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին աշխարհի առաջնության ընտրական J խմբի միանձնյա առաջատարն է: 3 տուրերից հետո Խոակին Կապառոսի սաները` Հայաստաի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստները, ունեն 100 տոկոս արդյունք` երեք խաղ, երեք հաղթանակ և 9 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերում 6-ական միավորներով Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի ընտրանիներն են: 3 միավոր ունեն Ռումինիան և Իսլանդիան: Իսկ Լիխտենշտեյնն առհասարկ միավոր չունի: Սեպտեմբերին մեկնարկող 4-րդ տուրում Հայաստանը կխաղա Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 2), Լիխտենշտեյնը` Գերմանիայի, իսկ Իսլանդիան` Ռումինիայի: