Այսօր շվեյցարական Նյոնում կայացել է ՈՒԵՖԱ-ի կանանց հավաքականների միջև աշխարհի 2023 թվականի առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությունը:
Վիճակահանության արդյունքում Հայաստանի հավաքականը հայտնվել է F խմբում: Հայ մարզուհիների մրցակիցները կլինեն Նորվեգիայի, Բելգիայի, Լեհաստանի, Ալբանիայի և Կոսովոյի հավաքականները:
ԱԱ-2023-ի կանանց ընտրական փուլի վիճակահանության արդյունքները.
A խումբ. Շվեդիա, Ֆինլանդիա, Իռլանդիա, Սլովակիա, Վրաստան:
B խումբ. Իսպանիա, Շոտլանդիա, Ուկրաինա, Հունգարիա, Ֆարերյան կղզիներ:
C խումբ. Հոլանդիա, Իսլանդիա, Չեխիա, Բելառուս, Կիպրոս:
D. խումբ. Անգլիա, Ավստրիա, Հյուսիսային Իռլանդիա, Հյուսիսային Մակեդոնիա, Լատվիա, Լյուքսեմբուրգ:
E խումբ. Դանիա, Ռուսաստան, Բոսնիա եւ Հերցեգովինա, Ադրբեջան, Մալթա, Չեռնոգորիա:
F խումբ. Նորվեգիա, Բելգիա, Լեհաստան, Ալբանիա, Կոսովո, Հայաստան:
G խումբ. Իտալիա, Շվեյցարիա, Ռումինիա, Խորվաթիա, Մոլդովա, Լիտվա:
H խումբ. Գերմանիա, Պորտուգալիա, Սերբիա, Իսրայել, Թուրքիա, Բուլղարիա:
I խումբ. Ֆրանսիա, Ուելս, Սլովենիա, Հունաստան, Ղազախստան, Էստոնիա: