Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը լայնածավալ հարցազրույց է տվել Marca-ին, որը պարբերականը վերնագրել է «Խոակին Կապառոս. հայ մասնագետը՝ Սևիլյայից»: Այս մասին հայտնում է Armsport.am-ը:
Իսպանացի մասնագետին հարցրել են՝ արդյոք կցանկանա՞ Իսպանիա-Հայաստան խաղ կայանա Սևիլյայի «Սանչես Պիսխուան» մարզադաշտում:
«Ես կնախընտրեի Դոհայում: Կատարում: Դա իսկապես հիանալի կլիներ»,- ասել է մարզիչը՝ նկատի ունենալով ԱԱ-2022-ը, որը կայանալու է Քաթարում:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին աշխարհի առաջնության ընտրական J խմբի միանձնյա առաջատարն է: 3 տուրերից հետո Խոակին Կապառոսի սաները` Հայաստաի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստները, ունեն 100 տոկոս արդյունք` երեք խաղ, երեք հաղթանակ և 9 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերում 6-ական միավորներով Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի ընտրանիներն են: 3 միավոր ունեն Ռումինիան և Իսլանդիան: Իսկ Լիխտենշտեյնն առհասարկ միավոր չունի: Սեպտեմբերին մեկնարկող 4-րդ տուրում Հայաստանը կխաղա Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 2), Լիխտենշտեյնը` Գերմանիայի, իսկ Իսլանդիան` Ռումինիայի: