Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջարկներ ունի ռուսաստանյան ակումբներից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը: Ըստ պարբերականի՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ը ևս հետաքրքրված է հայ կիսապաշտպանով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հենրիխ Մխիթարյանը կհեռանա «Ռոմա»-ից: Հեռանալու առաջնային պատճառն այն էր համարվում, որ հաջորդ մրցաշրջանում «Ռոմա»-ն կգլխավորի պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն: Հայ կիսապաշտպանի պայմանագիրը «Ռոմա»-ի հետ ավարտվում է գալիք ամռանը: Այժմ նա կարող է բանակցել ցանկացած թիմի հետ: