«Ռոմա» ֆուտբոլային ակումբը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ:
Ըստ տրանսֆերային գործարքների հայտնի փորձագետ Նիկոլո Շիրայի Twitter-յան գրառման, «Ռոմա»-ն Մխիթարյանին առաջարկել է երկու տարվա պայմանագիր՝ մինչև 2023 թվականը տարեկան 4,5 միլիոն եվրո աշխատավարձով՝ գումարած բոնուսներ: Շիրան ասել է նաև, որ Մխիթարյանը 48 ժամ է խնդրել մտածելու համար:
Ավելի վաղ հաղորդվում էր «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի նշանակումից հետո ակումբը լքելու ֆուտբոլիստի մտադրությունների մասին:
Այնուամենայնիվ, ըստ իտալական մամուլի, ինչպես մարզիչը, այնպես էլ ֆուտբոլիստը հետագայում կարգավորել են տարաձայնությունները: