Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի 2-րդ տուրի հերթական խաղում Հունգարիայի հավաքականը սեփական դաշտում ընդունեց աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի ընտրանուն:
Ֆրանսիացիները ամբողջ հանդիպման ընթացքում չնայած խաղային մեծ առավելություն ունեին, սակայն այդպես էլ չկարողացան հաղթանակ տանել: Առաջին խաղակեսի լրացուցիչ ժամանակում դաշտի տերերն անսպասելի հակագրոհի օգնությամբ բացեցին հաշիվը: Աչքի ընկավ Օտիլիո Ֆիոլոն: Երկրորդ խաղակեսում աշխարհի չեմպիոնների հաջողվեց միայն հավասարեցնել հաշիվը: 66-րդ րոպեին ֆրանսիացիների փրկարար գոլը խփեց Անտուան Գրիզմանը: Այդպիսով, գրանցվեց մարտական ոչ-ոքի:
Ֆրանսիայի հավաքականը վաստակեց 4 միավոր և գլխավորեց F խմբի մրցաշարային աղյուսակը: Հունգարիայի ընտանին առաջին միավորը վաստակեց առաջնությունում և բարձրացավ 3-րդ տեղ: Թիմը պահպանում է փլեյ-օֆֆ մտնելու շանսը:
Խաղի վիճակագրություն
Հունգարիա – Ֆրանսիա
39 % – Գնդակի տիրապետում – 61 %
5 – Հարվածներ – 15
20 – Խախտումներ – 25
1 – Անկյունայիններ – 3
0 – Խաղից դուրս – 1