Մոսկվայում սիրողական ֆուտբոլային լիգայի հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել: Այս մասին հայտնել է Sport24-ը։
Ֆուտբոլիստի մահը հաստատել է լիգայի ռնախագահ Դմիտրի Սմիրնովը: Նա տեղի ունեցածը համեմատել է Եվրո-2020-ում տեղի ունեցած միջադեպի հետ, երբ Դանիայի հավաքականի խաղացող Քրիստիան Էրիքսենը հանկարծակի կորցրել էր գիտակցությունը և սրտի կանգ էր ունեցել:
Նա նշել է, որ մինչ այս պահը մահացածի ինքնությունը հայտնի չէ: Նշվում է, որ ֆուտբոլիստը հայտացուցակում չի եղել։
«Դա հազվագյուտ դեպք է մեր լիգայում։ Հիմա մենք պարզում ենք, թե ով է նա։ Ամենայն հավանականությամբ, իր ընկերն է հրավիրել է խաղին», – նշել է Սմիրնովը։