Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի առաջին տուրի պատասխան խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Նոա»-ն հյուրընկալվել էր ֆինլանդական «ԿուՊՍ»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկից 14 րոպե անց «ԿուՊՍ»-ը բացեց խաղի հաշիվը: Աչքի ընկավ Նիսիլան: Ճիշտ 10 րոպե անց «ԿուՊՍ»-ը խփեց նաև երկրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Կարիլոն: Վիճակագրությամբ «ԿուՊՍ»-ն ակնհայտ առավելություն ուներ` 62/38-ի հարաբերակցությամբ: Մրցակիցը շարունակեց ավելացնել առավելությունը` ևս երկու գնդակ ուղարկելով հայկական ակումբի դարպասը: Նախ36-րդ րոպեին գոլը խփեց Ուդոն, իսկ 39-ին` Ուզոչոկվուն: Երկրորդ կեսում «ԿուՊՍ»-ն պահպանեց առավելությունը: «Նոա»-ին այդպես էլ գնդակ գոնե հեղինակության գնդակ խփել չհաջողվեց: Փոխարենը «ԿուՊՍ»-ը խփեց նաև 5-րդ գնդակը:
Թիմերի առաջին խաղում, որտեղ կայացել էր Երևանում «Նոա»-ն հաղթել էր նվազագույն հաշվով: Երկու խաղերի ընդհանուր 4:1 հաշվով հաջորդ փուլ դուրս եկավ «ԿուՊՍ»-ը: