Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում այսօր հայ օլիմպիականներից մրցելույթ են ունեցել բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը և հրաձիգ Էլմիրա Կարապետյանը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Բռնցքամարտի մինչև 63 կգ քաշային կարգի 1/16 եզրափակչում Հովհաննես Բաչկովը տպավորիչ հաղթանակ է տոնել Ռայան Ալստոնի (Անտիգուա և Բարբուդա) նկատմամբ՝ 𝟱։𝟬։ Եվրոպայի կրկնակի չեմպիոնը դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ մրցելու է ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ․ մենամարտը կայանալու է հուլիսի 31-ին։ Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը 10 մ ատրճանակ մրցաձևում զբաղեցրել է 18-րդ տեղը և չի հաղթահարել որակավորման փուլը: Տոկիոյում հայ մարզիկների մրցելույթներին հետևում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։