Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում հետևել է ամառային օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացնող բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի մրցելույթին, որը մենամարտն ավարտել է հաղթանակով։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:
Մենամարտից հետո նախագահ Սարգսյանն անձամբ է շնորհավորել հայ բռնցքամարտիկին վստահ հաղթանակի համար և շարունակական հաղթանակներ մաղթել:
Հիշեցնենք, որ Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում այսօր հայ օլիմպիականներից մրցելույթ են ունեցել բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը և հրաձիգ Էլմիրա Կարապետյանը։ Բռնցքամարտի մինչև 63 կգ քաշային կարգի 1/16 եզրափակչում Հովհաննես Բաչկովը տպավորիչ հաղթանակ է տոնել Ռայան Ալստոնի (Անտիգուա և Բարբուդա) նկատմամբ՝ 𝟱։𝟬։ Եվրոպայի կրկնակի չեմպիոնը դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ մրցելու է ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ․ մենամարտը կայանալու է հուլիսի 31-ին։