Տոկիոյի ազգային մարզադաշտում մեկնարկել է Օլիմպիական խաղերի փակման արարողությունը։ Այս մասին հայտնում է TACC-ը։
Տոկիոյում տարբեր երկրներից նվաճել են 339 մեդալ։ Մեդալային ընդհանուր հաշվարկում հաղթել Է ԱՄՆ-ի թիմը, որը նվաճել է 39 ոսկե, 41 արծաթե և 33 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում Չինաստանի հավաքականն է, երրորդը ՝ Ճապոնիան, չորրորդը՝ Մեծ Բրիտանիան, հինգերորդ տեղում Ռուսաստանն է։
Օլիմպիական խաղերը տեղի ունեցան հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մրցումները 2020-ին հետաձգվեցին ու տեղափոխվեցին 2021 թվական։
Հայաստանը ընդհանուր մեդալային հաշվարկում 47-րդ տեղում է։