Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը հայտնվել է «Չելսիի» և «Լայպցիգի» հետաքրքրության դաշտում։ Այս մասին գրում է «Спорт-Экспресс»-ը։
Հաղորդվում է, որ եթե մինչ պայմանագրի ավարտը ֆուտբոլիստ տեղափոխվի այլ խումբ, ներկայիս ակումբը, համաձայն պայմանագրի, նոր ակումբում պետք է վճարի 12 միլիոն եվրո։
Ի սկզբանե 18-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն էր հայտնել միայն գերմանական «Լայպցիգը»։ Այժմ Զախարյանի նկատմամբ հետաքրքրված է նաև Լոնդոնի «Չելսի»-ն։
Կիսապաշտպանն իր խաղով տպավորել էր դեռևս նախորդ մրցաշրջանում՝ Ռուսաստանի առաջնության 13 խաղերում խփելով երեք գոլ և կատարելով հինգ գոլային փոխանցում: Նա վառ խաղ է ցուցադրում նաև Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում. անցած երեք տուրերում Արսեն Զախարյանն արդեն ունի գոլ և գոլային փոխանցում: