Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հռչակվեց Եվրոպայի կանանց 2021 թվականի չեմպիոն: Այս մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից:
Դանիելյանը վերջին տուրում հաղթեց Էստոնիան ներկայացնող Նարվա Մային: Այս հաղթանակը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին նմանատիպ հաջողությունն է, թե կանանց, թե տղամարդկանց շրջանում:
Դանիելյանը նվաճեց նաև կանանց աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր: