Արագ շախմատի Aimchess US Rapid առցանց մրցաշարում կայացան քառորդ եզրափակչի առաջին մրցախաղերը: Լևոն Արոնյանը 3-1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովին: Արոնյանն առավելության հասավ 3 պարտիաներում և զիջեց մեկում:
Հաղթանակի կամ ոչ-ոքի արդյունքի դեպքում այսօր Արոնյանը կիսաեզրափակչի ուղեգիր կնվաճի։