«Դինամոյում» Արսեն Զախարյանի խաղը, ինչպես նաև Ռուսաստանի մեծահասակների հավաքականում նրա նորամուտն աննկատ չմնացին Եվրոպայում։ Իմ տեղեկություններով՝ Արսեն Զախարյանը հետաքրքրել է «Բարսելոնա»-ին, գրել է մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը։
«Կատալոնական ակումբի սկաուտները մի քանի անգամ ժամանել են Մոսկվա, հետևել «Դինամո»-ի խաղերին, որպեսզի գնահատեն Զախարյանի խաղը։ Նրա խոսքով՝ «Բարսելոնա»-ն գոհ է մնացել իր տեսածից և պատրաստ է բանակցել ինչպես «Դինամո»-ի, այնպես էլ հենց խաղացողի հետ։ Այդ բանակցությունները, ըստ Առուստամյանի, պետք է կայանան առաջիկա շաբաթներին։
Նոբել Առուստամյանը նշել է, որ միանգամայն հնարավոր է, որ այս աշնանը «Բարսելոնան» ցանկանա պայմանավորվել Զախարյանի տրանսֆերի շուրջ և ֆիքսել ապագա գործարքը։ Այն կարող է կայանալ 2022 թվականի ամռանը՝ կախված նրանից, թե ինչպես կդասավորվեն բանակցությունները։