Հայ լրագրողների ֆուտբոլի թիմը 19 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը և նվաճեց արծաթե մեդալներ 16-րդ ավանդական միջազգային մրցաշարում, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 11-13-ը Լիտվայում:
Այս տարվա մրցաշարին մասնակցում էր լրագրողական 9 թիմ, այդ թվում` Հայաստանից, Լատվիայից, Լեհաստանից և Մոլդովայից: Նրանց միացել է լիտվական առաջատար ԶԼՄ ներկայացնող 5 թիմ: Հայաստանի հավաքականը տարավ 6 հաղթանակ, որից 4-ը՝ խոշոր հաշվով, 1-ը՝ ոչ-ոքի, և ևս մեկը պարտվեց:
24 միավորով հաղթող ճանաչվեց Մոլդովայի հավաքականը, որը հաղթել է բոլոր 8 հանդիպումներում և բաց չի թողել ոչ մի գոլ: Երրորդ տեղը զբաղեցրեց Լիտվայի ժուռնալիստների միության թիմը՝ վաստակած 14 միավորով:
Մեր խաղացող Դավիթ Եղիազարյանը ճանաչվեց մրցաշարի լավագույն հարձակվող՝ խփելով 12 գոլ: