«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել «Վերոնայի» հետ հանդիպումը, որը կկայանա այսօր՝ Իտալիայի առաջնության 4-րդ տուրում: Այս մասին հաղորդում է sports.ru-ն՝ վկայակոչելով Corriere dello Sport-ին: Ըստ կայքի՝ Մխիթարյանը երեկ չի մասնակցել մարզումներին մկանային գերծանրաբեռնվածության պատճառով։
«Ռոմայի» մարզչական շտաբը Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ որոշում կկայացնի «Վերոնայի» դեմ խաղին ֆուտբոլիստի մասնակցության վերաբերյալ՝ նրա առողջական վիճակի գնահատման հիման վրա: Նշվում է, որ Մխիթարյանն Իտալիայի ընթացիկ առաջնության բոլոր հանդիպումներում հանդես է եկել մեկնարկային կազմերում:
Հաղորդվում է նաեւ, որ «Ռոմայի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ պաշտպան Մատիաս Վինյան, ծնկի ցավոտ վնասվածք է ստացել մարզման ժամանակ:
Վնասվածքների պատճառով Նա նա չի մասնակցել ուրբաթ օրվա մարզումներին: