Մոսկվայում ընթացող բռնցքամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում երկու հայ բռնցքամարտիկներ հաղթանակ են տոնել և դուրս եկել 1/4 եզրափակիչ։ Այդ մասին ասվում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։
Աղբյուրը հայտնում է, որ 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը, ով նախորդ փուլում հաղթել էր ադրբեջանցի մարզիկին, այս անգամ առավելության հասավ բելառուս Դմիտրի Միլուշայի նկատմամբ, իսկ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը հաղթեց Ղազախստանը ներկայացնող Դամիռ Տոիբային։
«Սեպտեմբերի 22-ին կայանալիք 1/4 եզրափակիչում մեզ սպասվում է հայ-բրազիլական դիմակայություն։ Մաշակարյանը կմրցի Լուիս Սիլվա Ռոդրիգեսի, իսկ Չալոյանը՝ Ջոել Սիլվա Ռամոսի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։