Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Արսեն Զախարյանը մեկ տարուց ավելի է՝ գտնվում է Դորտմունդի «Բորուսիայի» սկաուտների հսկողության ներքո:
Այս մասին РБК Спорт-ին հայտնել է դորտմունդյան ակումբի աղբյուրը և իրավիճակին ծանոթ զրուցակիցը:
Ըստ երկու աղբյուրների՝ երիտասարդ խաղացողի տաղանդը կարևորել է դորտմունդյան ակումբի սկաուտական բաժինը 2020 թվականին, երբ Արսենը 17 տարեկան էր: «Սկաուտական բաժնի ղեկավար Մարկուս Պիլավան հետևում է Արսենին: Նրանք սկսել են ուսումնասիրել այն Հունգարիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնության ժամանակ: Սկաուտական ծառայությանը դուր է եկել խաղացողը, և ակումբին խնդրել են դիտարկել նրա թեկնածությունը հնարավոր տեղափոխության համար»,- ասել է աղբյուրը դորտմունդյան ակումբից:
Իրավիճակին ծանոթ զրուցակիցը հաստատել է «Բորուսիայի»՝ Զախարյանով հետաքրքրվելու մասին տեղեկությունը, սակայն նշել է, որ «Բորուսիան» «Դինամոյի» կամ ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ պաշտոնական կապեր չի հաստատել։
РБК Спорт-ի աղբյուրները նշել են, որ չնայած խաղացողի բազմաթիվ առավելություններին՝ նրա ֆիզիկական պատրաստավածությունը և մեծ թվով հանդիպումներով բարձր մակարդակի խաղին դիմակայելու ունակությունը լուրջ անհանգստություն են առաջացնում: «Միջազգային փորձը և ֆիզիկական զարգացումը հիմնական բացակայող պարամետրերն են, որոնք նրան անհրաժեշտ են ոչ միայն «Բորուսիա», այլև մեկ այլ սոլիդ եվրոպական ակումբ տեղափոխվելու համար»,- ավելացրել է RBC Sport-ի զրուցակիցը:
Ավելի վաղ հայտնի սպորտային մեկնաբան Նոբել Առուստամյանը հայտարարել էր, որ «Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերում Արսեն Զախարյանի նկատմամբ: