Իտալիայում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
Այսօր մրցագորգ դուրս կգան ևս 5 հայ ըմբիշներ՝ Գևորգ Ղարիբյանը /60 կգ/, Կարեն Ասլանյանը /67 կգ/, Մալխաս Ամոյանը /72 կգ/, Ռուբեն Ղարիբյանը /82 կգ/ և Արթուր Ալեքսանյանը /97 կգ/:
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 10-ին, մեկնարկած մրցաշարում մրցագորգ դուրս եկած մեր 5 ըմբիշներից 4-ը պարտվեցին հենց առաջին գոտեմարտերում, և ապա մեր տղաները զրկվեցին բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:
Միայն Կարապետ Չալյանը տարավ երեք անընդմեջ հաղթանակ, հետո կիսաեզրափակչում պարտվեց: Այսօր Չալյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: