Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները հաջող են մեկնարկել Կատարում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունը:
Հայաստանի կանանց թիմի անդամ Տաթև Հակոբյանը (87 կգ) պոկում վարժությունում գլխավերևում պահեց 105 կգ, իսկ հրումում` 127 կգ: Երկամարտի 232 կգ արդյունքով Հակոբյանը դարձավ ոսկե մեդալակիր:
Մեր հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ Իզաբելա Յայլյանը 59 կգ քաշում երկամարտի 201 կգ արդյունքով 6-րդն է:
Հիշեցնենք, որ Կատարում անցկացվող մրցաշարը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում հանդես կգան Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ), իսկ կանանց Հայաստանի հավաքականի կազմում՝ Իզաբելա Յայլյանը (59 կգ) և Տաթև Հակոբյանը (87 կգ):