ՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների դասակարգման նորացված աղյուսակը: Համաձայն աղյուսակի՝ առաջատարը Բելգիայի հավաքականն է:
Լավագույն հնգյակում ընդգրկված են նաև Ֆրանսիան, աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան, Անգլիան, Ուրուգվայը։
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր տեղը և զբաղեցնում է 102-րդ հորիզոնականը՝ 1213 միավորով: