Իսրայելի Էյլաթ քաղաքում ավարտվել է ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և 17 տարեկանների առաջնությունը: Էյլաթում Հայաստանի 23 ներկայացուցիչներից 14-ը դարձել են մեդալակիր՝ 2 չեմպիոն, 10 փոխչեմպիոն, 2 բրոնզե մեդալակիր:Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ կայքից:
49 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը դարձել է չեմպիոն՝ երկամարտում գրանցելով 192 կգ արդյունք : 89 կգ քաշային կարգում Գևորգ Ղահրամանյանը և 96 կգ Գարիկ Կարապետյանը դարձել են արծաթե մեդալակիրներ, իսկ 61 կգ քաշային Արա Պողոսյանը և 102 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը նվաճել են բրոնզե մեդալ:
Մինչև 15 տարեկանների պայքարում 49 կգ քաշային Գարիկ Ոսկանյանը, 55 կգ քաշային Ռաֆիկ Մինասյանը, 89 կգ քաշային Ալեքսանդր Լազարյանը, 102 կգ քաշային Ալբերտ Թումասյանը դարձել են արծաթե մեդալակիրներ:
Մինչև 17 տարեկան աղջիկների պայքարում +81 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Լիանա Գյուրջյանը: