«ՊարիՍենԺերմեն» ֆրանսիական ակումբը պատրաստ է «Ռոմային» 60 միլիոն եվրո վճարել թիմի երիտասարդ աստղ Նիկոլո Ձանիոլոյի տրանսֆերի դիմաց։ Այս մասին հայտնում է armsport.am-ը՝ հղում անելով Il Messaggero-ին:
Համաձայն աղբյուրի հաղորդած տեղեկությունների՝ փարիզյան ակումբի 20-ամյա աստղին ցանկանում են ձեռք բերել մանչեսթերյան երկու գրանդները` «Սիթին» և «Յունայթեդը»:
Հիշեցնենք, որ Ձանիոլոն բազմիցս հայտարարել է հռոմեական ակումբից չհեռանալու մասին:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Ձանիոլոն մասնակցել է 12 հանդիպման` աչքի ընկնելով 3 անգամ: