Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության 89 կգ քաշային կարգում Հայաստանը նվաճել է ոսկե ու բրոնզե մեդալներ: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից։
Աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Հակոբ Մկրտչյանը երկամարտի 375 կգ (165+210) արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր։
Նշենք, որ Հակոբ Մկրտչյանը երկամարտի 375 կգ արդյունքով նոր ռեկորդ է սահմանել։
Մեր մյուս մարզիկ Դավիթ Հովհաննիսյանն էլ երկամարտում գրանցել է 357 կգ (161+196) և զբաղեցրել երրորդ հորիզոնականը: