Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչներից 55 կգ քաշային Նորայր Հախոյանը պարտվեց հենց մեկնարկում զիջելով Ճապոնիայից Շոտա Օգավային: Հախոյանը կշարունակի պայքարը, եթե ճապոնացին դուրս գա եզրափակիչ:
72 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը հաղթանակ տարավ սերբ Ալեքսա Էրսկիին և առաջին անգամ մասնակցելով աշխարհի առաջնությանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
1/8 եզրափակչում հայ ըմբիշն ուժերը կչափի Լեհաստանի ներկայացուցիչ Մատեուշ Բերնատեկի հետ:
82 կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը ևս մեկնարկում գերազանցեց մրցակցին և հաջորդ փուլում ուժերը կչափի Ռուսաստանից Ադլան Ակիևի հետ:
Նշենք, որ Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար:
Հիշեցնենք, որ ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնում են Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։