Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի վարկածով՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին (The Best) հավակնում են Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին և Չեմպիոնների լիգայի գավաթակիր անգլիական «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքը, հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը։
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին Միլանում։
ՖԻՖԱ-ն տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը շնորհում է 1991 թվականից։ 2010-2015 թվականներկին France Football-ի հետ շնորհում էր «Ոսկե գնդակ ՖԻՖԱ» մրցանակը, սակայն 2016-ին ՖԻՖԱ-ն և ֆրանսիական պարբերականը դադարեցրին համագործակցությունը և նորից սկսեցին մրցանակներն առանձին շնորհել: