Թուրքիայի Սվազ (պատմական Սեբաստիա) քաղաքում անցկացվող Շախմատի միջազգային մրցաշարին: Կազմակերպիչները ադրբեջանական պատվիրակության պահանջով չեղարկել են հայ շախմատիստուհի Մարիա Գևորգյանի՝ մրցաշարին մասնակցության հրավերը:
Մարիա Գևորգյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի էջում իր դժգոհությունն է արտահայտել մրցաշարի վերաբերյալ՝ հրապարակելով մրցաշարի կազմակերպիչներից մեկի՝ իրեն ուղարկված հաղորդագրությունը, որից հետո մրցաշարի կազմակերպիչները սպառնացել են դատական գործ հարուցել շախմատիստուհու դեմ։
Ըստ Մարիա Գևորգյանի՝ նա հատուկ ցանկություն չի ունեցել մասնակցելու թուրքական մրցաշարին, սակայն օգոստոսի 7-ին հրավեր է ստացել կազմակերպիչներից, որոնք առաջարկել են նաև վճարել ճանապարհածախսի և կեցության համար:
Հայազգի շախմատիստուհին համաձայնել է, սակայն մրցաշարի կազմակերպիչներից Մուստաֆա Էրօղլուն չեղարկել է հրավերը՝ պատճառաբանելով, թե ադրբեջանցի շախմատիստները վերջնագիր են ներկայացրել. եթե մրցաշարին հայ մասնակից լինի, նրանք կհրաժարվեն մասնակցությունից:
Մարիա Գևորգյանը բողոք է հղել ՖԻԴԵ-ին՝ ազգության պատճառով հրավերի չեղարկումը համարելով խիստ վիրավորական:
Շախմատիստուհու հաղորդմամբ՝ Էրօղլուն կապվել է իր հետ և մեղադրել նամակագրության գաղտնիությունը խախտելու մեջ՝ սպառնալով դատի տալ:
Նշենք, որ Մարիա Գևորգյանը ՖԻԴԵ-ի միջազգային վարպետ է, Հայաստանի շախմատի կանանց եռակի չեմպիոն և միջազգային մրցաշարերի մրցանակակիր